Պակիստանի հարավ-արեւելքում հարձակում է եղել շիաների ավտոբուսի վրա: Արդյունքում յոթ մարդ է զոհվել:

Չարագործն ավտոբուսը կանգնեցրել է Քվետա քաղաքում եւ ստիպել, որ յոթ ուղեւորները դուրս գան, որից հետո նրանց գնդակահարել է եւ անհետացել, հաղորդում է ВВС-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ առնվազն 11 մարդ է զոհվել  եւ 16-ը վիրավորվել Փեշավար քաղաքում ականապատ մեքենայի պայթյունից հետո, որը կայանված է եղել շուկայի մոտ: