Կանադայում առեւանգել են թխկու մի քանի տակառ օշարակ: Նման քանակությամբ հրաշալի նեկտարի գինը կարող է հասնել մինչեւ մի քանի միլիոն դոլարի:
Խոշոր գողությունը տեղի է ունեցել կանադական Քվեբեկ նահանգի Սեն-Լուի-դե-Բլանֆոր քաղաքում` Մոնրելաից 160 կմ հյուսիս-արեւելք:
Պահեստում ընդհանուր առմամբ եղել է 3,4 միլիոն լիտր թխկու օշարակ` այսինքն Քվեբեկում մթերված ողջ բերքի ավելի քան մեկ տասերորդ մասը:
Թալանված պահեստի հսկողության համակարգը, որտեղ պահում էր նեկտարի տեսքով 30 միլիոն դոլարի տակառներ , կազմված է միայն «պարսպից, ամրոցից եւ պարբերական ստուգումներից», հայտնում է NEWSru.com-ը:
Թխկու օշարակը, որի մեծ մասը արտադրվում է հատկապես Կանադայում, հանդիսնում է այդ երկրի «այցեքարտը»:
Թխկու օշարակը օգտագործվում է տարբեր կերակրատեսակների պատրաստման մեջ:


























