Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի հրամանով ստեղծված դրուժինաները սկսել են պարեկությունը: Հիշեցնենք, որ նահանգապետի այն խոսքերը, թե դրուժինաները պետք է դիմակայեն տարածաշրջանում կովկասցիների ճնշումներին լայն արձագանք էին առաջացրել: Սակայն առայժմ դրուժինաները ծառայելու են այլ նախաձեռնության. նահանգապետի հրամանով երեխաները ուշ ժամի չպետք է առանց հսկողության մնան:

Ինչպես հաղորդում է  «Էխո Մոսկվին», սեպտեմբերի 1-ին քաղաքի փողոցներն ավելի քան հազար դրուժիննիկներ են դուրս եկել:  Ընդգծվում է, որ կազակները պարեկություն պետք է իրականացնեն ոստիկանության աշխատակիցների եւ ազգային համայնքների ներկայացուցիչների հետ: