Ռուսաստանցի հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան թաքուն իր համար տեղ է գնել Կուզմինսկի գերեզմանատանը, որտեղ թաղված են նրա հայրը, մայրը եւ եղբայրը:

Պապարացիներն անգամ հաշվել են, թե նման գնումն ինչքան է արժեցել շոու-բիզնեսի աստղի համար: Ամենահամեստ հաշավարկներով` նա ծախսել է առնվազն 2 մլն ռուբլի:

«Աստղերի գաղտնիքները» ամսագրին տված հարցազրույցում երգչուհին խոստովանել է, թե իր բոլոր հարազատներին  հրահանգել է, թե ինչ պետք է նրանք անեն իր մահվան դեպքում:

Նշվում է, որ Ալլա Բորիսովնայի նման մտքերի պատճառը հավանաբար այն է, որ նրա ծնողներն ու եղբարը մահացել են սրտի հետ կապված խնդիրներից` չհասնելով 65 տարեկանի: Պուգաչովան հաջորդ տարի 64 տարեկան եւ նույնպես սրտի հետ կապված խնդիրներ ունի: Սակայն Ալլա Բորիսովնան, չնայած ծանր մտքերին, առայժմ մեռնելու մտադրություն չունի: