Օգոստոսի 31-ին կյանքից հեռացել  են  միանգամից Խորհրդային երկու նշանավոր հրամանատարներ` Խորհրդային Միության մարշալներ  Սերգեյ Սոկոլովը եւ Ալեքսանդր Եֆիմովը:

Հիշեցնենք, որ կնոջ մահվանից երեք օր անց 101 տարեկանում վախճանվել էր մարշալ Սոկոլովը: Հաղորդվել է, որ ամուսինները  միասին ապրել են երկար կյանք եւ երազել են միասին մահանալու մասին: Սոկոլովի մահվանից հետո, որոշում է կայացվել նրան թաղել իր կնոջ հետ նույն օրը:

Ինչպես հայտնել  է Life News-ը, Ալեքսանդր Եֆիմովը մահացել է սրտի նոպայից, որը վրա է հասել ընկերոջ թաղման համար հրաժեշտի խոսքի նախապատրաստման ժամանակ:

Դեպքի վայր ժամանած բուժանձնակազմին մնում էր միայն արձանագրել ավիացիայի մարշալի մահը: Բժիշկների խոսքով, 90-ամյա տղամարդու մահվան պատճառ դարձած սրտի նոպան վրա է հասել  ուժեղ զգացմունքներից, որոնք ի հայտ են եկել ըներոջ մահվան լուրից:

Ալեքսանդր Եֆիմովի թաղումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին: Մեկ օր առաջ Սերգեյ Սոկոլովի մարմինը կհանձնեն Նովոդեւիչյան գերեզմանատանը: