Չինացի մեխանիկը սեփական ձեռքերով հավաքել է «Լամբորջինի» ավտոմեքենայի ճիշտ կրկնօրինակը: Դա նրա վրա արժեցել է 10 հազ. դոլար, այն դեպքում, երբ իսկականի արժեքը մեկուկես միլիոն դոլար է:
Ինչպես հաղորդում է «Newsland»-ը, Վան Յանը պատճենել է 2007թ. մոդելը: Աշխարհում այդպիսի ընդամենը քսանմեկ մեքենա կա: Յանը մեքենան հավաքել է «Նիսանի» եւ «Վոլկսվագենի» պահեստամասերից: Ամեն ինչ ստացվել է երկրորդ փորձից: Հիմա Յանը համացանցի աստղ է դարձել:
Սակայն տեղեկան իշխանությունները թույլ չեն տվել նրան երթեւեկել ինքնաշեն մեքենայով, քանի որ այն հնարավոր չէ գրանցել: Հնարամիտ չինացին մեքենան օգտագործում է ծնողների ֆերմերային տնտեսության համար պարարտանյութ տեղափոխելու նպատակով:




























