Մեծ Բրիտանիայում աճուրդի կհանեն Չարլզ Դիկենսի  մինչեւ վերջերս անհայտ նամակը: Այն գտել էին պատահաբար` 150 տարի անց:

Նամակի տերը` դոկտոր Ջեքի Շիանը «The Daily Telegraph»-ին պատմել է, որ այն գտել է իր ազգականուհին` գրքերը դասավորելու ժամանակ: Հին Աստավածաշնչի միջից ընկել է թղթի մի թերթ, որի վրա առանց դժվարության կարելի էր տեսնել Դիկենսի ձեռագիրը եւ ժամկետը` 1858 թվական:

Մասնագետները հաստատել են նամակի իսկությունը: Հիմա Շիանը հուսով է  նամակի համար ստանալ մեկուկես հազար ֆունտ, գրում է «Ուտրոն»:

Նամակում, որը հասցեագրված է գրողի փաստաբանին, Դիկենսը քննարկում է  ամուսնալուծության հետ կապված հարցեր: