Հարավաֆրիկյան հանրապետությունում օլիպիական չեմպիոններին յուրհատուկ նվեր կմատուցեն. նրանց կով են նվիրելու, որոնք այդ երկրում բավականին թանկ արժեն:
Նման գաղափարով է հանդես եկել ձեռներեց Յան Սքասնելը: Նա պատրաստ է կոտոշավոր նվերներ մատուցել չորս թիավարներին եւ երկու լողորդներին: Ում որ դուր չգա նվերը, կարող են այն փոխարինել մսով:Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, լողորդ Քեմերոն վան դեր Բուրգն արդեն հրաժարվել է կենդանուց եւ ցանկացել է դրա փոխարեն 140 կգ միս ստանալ, իսկ թիավար Չադ լե Քլոն դեռ չի կողմնորոշվել, թե ինչ է ցանկանում:
Նշվում է, որ այդ երկրում լավ հորթն արժե մոտ 700 եվրո:




























