Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել հին տունը, որում, ըստ սցենարի, ծնվել են Հոգվարթս դպրոցի տնօրեն Ալբուս Դամբլդորը եւ Հարի Փոթերը: Անշարժ գույքն առաջարկվում է 950 հազ. ֆունտ ստեռլինգով (մոտ 1,2 մլն եվրո):
«De Vere House» կոչվող տունը գտնվում է Լավենգամ քաղաքում եւ օգտագործվել է ֆիլմի համար մտացածին գյուղի համար: Այն համարվում է Մեծ Բրիտանիայում ամենաշատ լուսանկարվող տունը` վարչապետի նստավայրից հետո: Նշվում է, որ «De Vere House»-ը կառուցվել է XIV դարում:




























