Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներն անսովոր ռեկորդ են գրանցել. պարզվում է, ամերիկուհի Սարլին Ֆլինն աշխարհում կոշիկների ամենամեծ հավաքածուն ունեցողն է:
Կալիֆոռնիա նահանգից այդ 57-ամյա կնոջն անվանում են «Կոշիկների տիրուհի», «Կոշիկների թագուհի»: Նա ինքը եւս հասկանում է, որ տարված է կոշիկներով եւ իր հավաքածուի վրա ծախսել է առնվազն 500 հազ. դոլար:
Այս տարի նա գերազանցել է իր իսկ ռեկորդը, որը սահմանել էր դեռ 2006-ին, երբ նրան հաջողվել էր հավաքել կոշիկների թեմատիկայով 7 765 առարկա. հիմա դրանց թիվը 16 400 է` հավաքված 60 երկրից, ինչի շնորհիվ նա կրկին կհայտնվի Գինեսի գրքում 2013թ-ին:
Ռեկորդուհու տանն ամեն ինչ կոշիկի տեսքով կամ պատկերով է` սկսած օճառից մինչեւ սրբիչներն ու գիշերանոցը: Հետագայում նա ցանկանում է թանգարան ունենալ:











