ԱՄՆ Այովա նահանգում «Quad City Air Show» ավաիշոուի ժամանակ աղետի է ենթարկվել «L-39 Albatross» ուսումնամարզական օդանավը: Ինչպես հաղորդում է CNN-ը,  օդաչուին հնարավոր չի եղել փրկել:Աղետը տեղի է ունեցել հազարավոր մարդկանց աչքի առջեւ`շաբաթ երեկոյան: «L-39 Albatross»-ը թռչել է երկու ուրիշ օդանավերի հետ, սակայն թռիչքային տարրերց մեկի կատարման ժամանակ անսպասելիորեն վայր է ընկել: Աղետի պատճառները ճշտվում են: