Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյն այսպես կորչված «Մագնիտսկու ցուցակն» ուղարկել է Մոսկվայում բրիտանական դեսպանատուն: Ինչպես հաղորդում է «The Sunday Times» -ը, Ներգաղթի հարցերով նախարար Դեմիեն Գրինը բրիտանացի պատգամավորներից մեկին ուղղված նամակում բացահայտել է ցուցակի մանրամասները: Ցուցակը հաշվի կառնվի` դրանում ներառված անձանց մուտքի վիզաների տրամադրման դեպքում: Գրինն ավելացրել է, որ Մեծ Բրիտանիան արգելում է այն անձամց մուտքը, ովքեր խախտում են մարդու իրավունքները եւ ընդգծում է Սեգեյ Մագնիտսկու մահվան արդարացի հետաքննության իրականացումը: Նշվում է, որ ցուցակում կան 60 ռուսաստանցի պաշտոնյաների, դատավորների եւ դատախազների անուներ, որոնք կասկածվում են Մագնիտսկու մահվան գործով:

Նշենք, որ «Hermitage Capital»-ի իրավաբան Սերգեյ Մագնիտսկին, ով կասկածվում էր հարկերի չվճարման մեջ, մահացել էր մեկուսարանում 2009 թ-ին: