Ռուսաստանի հասարակական կազմկերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որը բաց է ստորագրման համար եւ որին հնարավոր է միանալ` գրելով «Yerkramas.org»-ին: Ստորագրած կազմակերպությունների ամբողջական ցուցակին հնարվոր է ծանոթանալ այստեղ:
Ռուսաստանի հասարակական կազմակերպությունները վրդովված են Հունգարիայի իշխանությունների արարքից.
Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների անունից վճռական բողոք ենք հայտնում հանցագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձման կապակցությամբ: Նման քայլը ոչ միայն ի ցույց է դնում հայ ժողովրդի նկատմամբ թշնամական վերաբերմունքը, այլ հակասում է արդարության եւ հիմնարար իրավունքների սկզբունքներին:
Սա ոչ միայն Հունգարիայի, այլ եվրոպական ողջ արժեհամակարգի պարտությունն է: Սա դատական համակարգի պարտություն է, որը ժամանակին համարվում էր միջազգային արդարադատության էտալոնը: Սա հրաժարումն է քրիստոնեական արժեքներից, որոնց հիման վրա է դարեր շարունակ պահպանվում Եվրոպան: Սա հունգարական կառավարության կողմից անհարգալից վերաբերմունք է իր ժողովրդի նկատմամբ:
Իր հարցաքննության ժամանակ Սաֆարովը հայտարարել էր. «Եթե ոչ այսօր եւ այստեղ, ես իմ արարքը կկրկնի ցանկացած ժամանակ եւ ցանկացած վայրում: Եթե այստեղ շատ հայեր լինեին, ես կցանկանայի բոլորին սպանել...»:
Ինչո՞ւ է ԵՄ-ն, որն այդպես ջերմեռանոդրեն ձգտում է զարգացնել եւ պաշտպանել եվրոպական արդարադատության համակարգը, աչքերը փակում նման աղաղակող արարքի վրա: Ինչո՞ւ է ԱՄՆ-ն, որը ողջ մարդկությանը հիշեցնում է ազատ եւ անկողմնակալ դատարանի մասին, այսօր լռում:
Նման լռությունը անտարբերության եւ կրկնակի ստանդարտների քաղաքականության ակնհայտ ազդանշան է, որն ուղղված է հայ-ադրբեջանական հակամարտության սրմանը: Հիշեցենենք, որ ԱՄՆ, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, որոնց ջանքներն ուղղված է խաղաղ կարգավորմանը:
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է, որ հայերը թույլ չեն տա խաղալ իրենց ժողովրդի հիշողության հետ: Թող որեւէ մեկը չկասկածի, որ հաղթանակը մերն է լինելու, քանի որ միշտ հաղթում է ճշմարտությունն ու արդարությունը: Վստահ եղեք, որ յուրաքանչյուր հայ ձգտելու է արդարության եւ ճշմարտության:
Հասարակական կազմակերպություններ.
Մոսկվայի հայ երիտասարդության ասացիացիա- Անդրանիկ Հովսեփյան
Հայ երիտասարդության ինտելեկտուալ փոխգործակցության ընկերություն-Տիգրան Բեգիջանյան
Պերմի երկրամասի հայկական մշակութային կենտրոն – Վաղարշակ Սարգսյան
Պերմի երկրամասի հայկական մշակութային կնետրոնի երիտասարդական կոմիտե- Սարգիս Մարգարյան
Սվերդլովսկի մարզի հայ երիտասարդության միության- Սամվել Պապոյան
Դոնի Ռոստովի հայ ազգային-մշակութային «Ապագա» ինքնավարություն- Քրիստինա Ղազարյան
«Միասնական Կովկաս» երիտասարդական ասամբլեա- Հայկազ Միքայելյան
Կուբանի հայ երիտասարդության կոնգրես- Արթուր Թաշչյան
«Հայազգ» մշակութա-լուսավորչական հիմնադրամ- Սերգեյ Սայադով
Ռուս-հայկական համագործակցություն- Յուրի Նավոյան
Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտ- Վլադիմիր Զախարով
Տեղեկատվական- վերլուծական պորտալներ`«time to analyze» - politics, society, and ideas - newanalyze.com – Հարութ Մնացականյան, Արեգ Գալստայն, Վան Հարությունյան:




























