Չեխիայի 37-ամյա բնակիչ Յակուբ Հալիկն առանց սրտի ապրում է արդեն 150 օր: Ինչպես հաղորդում է «Բելտան», նա աշխարհում միակ մարդն է, ով սիրտ չունի: Չորս ամիս առաջ նրա սիրտը հեռացրել են քաղցկեղի ծանր տեսակի պատճառով: Հիմա սրտի փոխարեն նրան երկու մեխանիկական պոմպեր են միացված,  որոնք աշխատում են մարտկոցներով:

Նշվում է, որ նախկինում նման վիրահատություն էր կատարվել ԱՄՆ-ում: Սակայն այն ժամանակ հիվանդը մահացել էր մեկ շաբաթ անց: Ինքը` Յակուբը հավաստիացնում է, որ ֆիզիկական եւ հոգեբանական լավ վիճակում է: Շնորհիվ արհեստական սրտի` նա հնարավորություն ունի դիմանալ մինչեւ դոնորական սրտի փոխպատվաստումը: