Ոիկրինայի լրատվամիջոցները ներկայացնող հայ լրագրողները քննարկել են  մարդասպան Սաֆարովի արտահանձման եւ ներման հետ կապված սկանդալը: Ինչպես հաղորդում է  «Analitika»-ն,  բոլորը միաձայն ընդգծել են, որ Հունգարիան իր քայլով ոտնահարել է միջաղզգային իրավունքի նորմերն ու համամարդկային արժեքները:

Ադրբեջանն էլ եւս մեկ անգամ ապացուցել է, որ «այդ երկրում մեծ պատիվ է ազգային հերոս հռչակել վախկոտի անվիճելի տաղանդով մարդասպան-մոլագարին»:

Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը  2004թ. Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացի ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: