Կամբոջայում ձերբակալվել է շվեդական «piratebay.org» կայքի hիմնադիրներից Գոտֆրիդ Վարգը:
Վարգը 2009թ-ին Ստոկհոլմի դատարանի կողմից դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման` «Հեղինակային իրավունքների խախտման համար»: Նա, սակայն, փախչել էր երկրից եւ նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել:
«Նրա ձերբակալությունը կատարվել է Շվեդիայի կառավարության հարցումով` տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հանցագործության համար: Մենք Շվեդիայի հետ արտահանձնման պայմանագիր չունենք եւ պետք է որոշենք` ինչ անել»,-հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից:




























