Թեքալիում սեպտեմբերի 3-ին տեղի կունենա Կովկասյան ֆիլմերի առաջին փառատոնի լավագույն աշխատանքների մրցանակների հանձնման արարողությունը: Այն մեկնարկել էր Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանակից վրացական Թեքալի գյուղում օգոստոսի 30-ին:

Փառատոնին ներկայացվել են կարճամետրաժ փաստագրական եւ գեղարվեստական ֆիլմեր Հարավային Կովկասի երեք հանրապետություններից:

Փառատոնի կազմկերպիչներն են Հայաստանից` Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնը, Վրաստանից «Թեքալի» ասոցիացիան եւ Ադրբեջանից Տարածաշրջանային գործընկերության եւ համայնքների զարգացման կենտրոնը: Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ Մարշալի հիմնադրամի կողմից: