Աստղագետները հաշվել են աշխարհի կործանման օրը` 2029 ապրիլի 13-ին` ուրբաթ օրը, առավոտյանժքմը 4.36-ին` ըստ Գրինվիչի: Այն  տեղի կունենա, եթե  65 հազար ատոմային ռումբերի էներգիա պարունակող  50 միլիոն տոննա զանգվածով եւ 320 մ տրամագծով Apophis աստղակերպը հատի Լուսնի ուղեծիրը եւ ընկնի այսպես կոչված  «գրավիտացիոն  փորվածքը»:

«Եթե աստղակերպն ընկնի Երկրի մակերեւույթին, ապա հենց միայն դրա անկումից ժայթքումներ կլինեն, ինչպես հազարավոր ատոմային ռումբերի անկման դեպքում» - ասում է ՄՊՀ-ի Պետական աստղագիտական ինստիտուտի լաբորատորիայի տնօրեն Միխայիլ Պրոխորովը:
Երկրի ձգողականությունը պարզապես կթեքի Apophis-ը վտանգավոր ողղությամբ, եւ մոլորակը թիրախոմ կհայտնվի հաջորդ մոտեցման ժամանակ` 2036 թվականի ապրիլի 13-ին:

Գիտնականները  միջոցներ են փնտրում ասղակերպի  ուղին դադարեցնելու համար: Ոմանք առաջարկում են Apophis-ի մակերեւույթին հաստատել հրթիռային շարժիչ, մյուսները` այն շպրտել տիեզերանավի հարվածով, երրորդները` պայթեցնել միջուկային հզոր լիցքերով: 
Բախման դեպքում Apophis-ը շատ վնասներ կարող է հասցնել: Նրա անկման վայրը համապատասխանում է Ռուսաստանի, Կենտրոնական Ամերիկայի եւ Ատլանտիկայի հատվածին: Եթե Apophis-ն օվկիանոսն ընկնի, կձեւավորվի 3 կմ խորությամբ եւ 8 կմ շառավղով  փոս, որից  ցունամիի ալիքներ կձեւավորվեն: 

Ինչպես հաղորդում է  «vesti.ru»-ն, Ռուսաստանում արդեն մշակում են մոլորակն ապոկալիպսիսից փրկելու իրենց միջոցը:  Մտադիր են  Apophis ուղարկել  «գրավիտացիոն տրակտոր»: Այն կուսումնասիրի այդ տիեզերական մարմնի վարքը, նրա բաղադրությունը: Առաքելությունը նախատեսվում է իրականացնել 2020 թվականին: