Եմենի ռազմաօդային ուժերը սեպտեմբերի 2-ին սխալմամբ կրակել են խաղաղ 14 բնակչի:

Հարվածը հասցվել էր երկրի ռազմական ավիացիայի կողմից` Էլ Բեյդա նահանգի Ռադա քաղաքի  մոտ: Այն ուղղվել է ֆուրգոնի վրա, որի ուղեւորները խաղաղ քաղաքացիներ են եղել: Հարվածի պատճառ են դարձել հետախուզության սխալ տվյալները, ըստ որի`  տրանսպորտում եղել են «Ալ Կաիդայի» ահաբեկիչներ: Ըստ տեղի բնակիչների` զոհվածների շարքում հայտնաբերվել են 3  կանանց եւ երեխաների մարմիններ, հայտնում է rbc-ն` վկայակոչելով Associated Press-ին:

Հիշեցնենք, որ Եմենում «Ալ Կաիդայի»  գործունեությունն ակտիվացել է 2011 թվականին նախագահ Աբդուլա Ալի Սալեհի հրաժարականից հետո:

Նախորդ շաբաթ Եմենում ավիացիայի  ստուգումների արդյունքում ոչնչացվել էին «Ալ Կաիդայի» 15 ահաբեկիչներ: Ինչպես հաղորդվել է, օդային բոլոր հարձակումներն իրականացրել են ամերիկյան անօդաչու թռչող սարքերը: Նախորդ ուրբաթ Սանայից դեպի արեւելք գտնվող Հադրամաութ նահանգում ավիահարվածի զոհ են դարձել 8 ահաբեկիչներ, այդ թվում նաեւ տեղական բջջի ղեկավար  Հալեդ Բաթիսը: