Չինաստանի հարավ-արեւմուտքի Սիչուան նահանգում հանքահորի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 45-ի: Մեկ մարդ համարվում է անհետ կորած:

Ավելի վաղ հաղորդվել էր 42 զոհերի մասին, հաղորդում է «gazeta.ru»-ն:

Հիշեցնենք, որ Սիչուան նահանգի Պանչժիհուա քաղաքի «Սյաոցզյավան» ածխահանքի պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 29-ին: Գետնի տակ էին գտնվել 154 մարդ, 107-ին հաջողվել էր դուրս գալ, սակայն նրանցից 3-ը վախճանվել էին հիվանդանոցի ճանապարհին: 54 հանքափորներ վիրավորվել էին, որոնցից 17-ը` ծանր: 

Վթարի  հետաքննության համար ստեղծվել է հատուկ խումբ` ԿԺՀ-ի Անվտանգութան աշխատանքների գլխավոր վարչութան ղեկավար Յան Դունլյանի գլխավորությամբ: Ըստ նախնական տվյալների` միջադեպի պատճառ կարող էր դառնալ հանքում անվտանգության կանոնների քամահրումը: