Պորտուգալիայի կենտրոնական եւ հուսիսային շրջաններում մոլեգնում են  անտառային 11 հրդեհներ, նրանցից մեկը` Լիսաբոնից 80 կմ հեռավորությունում:

Ինչպես հայտնում է Քաղաքացիական բնակչության պաշտպանության ազգային գործակալութունը, կրակի հետ  պայքարում են 350 հրշեջ մեքենաներ, 16 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, հազար հրշեջներ: Դադարեցվել է երթեւեկությունը մայրուղիներում եւ առանձին երկաթուղիներում, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Մի քանի շաբաթ է` Պորտուգալիան տառապում է տապից: Հենց բարձր ջերմաստիճանը եւ անձրեւների բացակայությունն են դարձել հրդեհների պատճառ: Բացի դրանից, հաճախակի են դարձել կրակի հետ անզգույշ վարվելու դեպքերը: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է  20 մարդու: 

Պորտուգալիայում ամռան ընթացքում արդեն 67 հազար հա անտառ է այրվել: Աղետի դեմ պայքարում զոհվել է մեկ հրշեջ, 7-ը` վիրավորվել: