Ինդոնեզիայում Անակ Կրակատաու հրաբուխը (Կրակատաուի զավակը) նորից ակտիվացել է:

Ինդոնեզիայի Հրաբխագիտութան եւ երկրաբանական վտանգների նվազման կենտրոնում հայտնել են, որ սեպտեմբերի 2-ին Անակ Կրակատաուում նախազգուշացում է հայտարարվել երրորդ կարգի վտանգի մասին: Դա արվել էր, երբ հրաբխի արտանետած մոխիրը սկսել էր թափվել Սումատրիա Լամպունգ ամենահարավային նահանգում:

Մոխրի շերտն այնքան էլ  մեծ չէ, սակայն մթնոլորտում նրա  քանակության  առկայությունը խնդիրներ է առաջացնում տեսողության հետ, եւ նահանգի շատ բնակիչներ որոշել են տնից դուրս չգալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սեպտեմբերի 2-ի երեկոյան ժայթքել սկսած Անակ Կրակատաու հրաբուխը  մինչեւ ներկա ժամանակները 200-300 մ բարձրությամբ լավա էր արտանետում: Այնուամենայնիվ, ՀԵՎՆԿ-ում բավարար են համարում, եթե ձկնորսները եւ զբոսաշրջիկները  չմոտենան երիտասարդ հրաբխին, որն առաջացել է  1883 թվականին մարդկության պատմության մեջ ամենաավերիչ ժայթքման վայրում` 1 կմ հեռավորության վրա: