Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կքննարկի սիրիական հարցը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Բանակցությունները տեղի կունենան Վլադիվոստոկում ընթացող ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակներում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի սկզբունքային դիրքորոշումները չեն տարբերվում միմյանցից: Եւ մենք, եւ նրանք արդյունքում նույն բանն ենք ցանկանում` Սիրիայի` ժողովրդավար, բազմակարծիք համակարգի անցում, որը կիրականացվի հենց սիրիացիների կողմից` երկրի գերիշխանության, անկախության, միասնության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ բոլոր երկների հարգանքով հանդերձ»,-հայտնել է նախարարը:
Նշենք, որ գագաթնաժողովը տեղի կունենան սեպտեմբերի 2-9-ը` Վլադիվոստոկի Ռուսկի կղզում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման գագաթնաժողովին չի մասնակցի, ամերիկյան կողմը կներկայացնի պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն մեղադրել էր Արումուտքին այն բանում, որ նրա հետաքրքրությունները սիրիական ժողովրդի շահերից չեն բխում:




























