Սեպտեմբերի 3-ի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Փարիզ:
Ավելի վաղ ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը հայտնել է, որ փարիզում Մամեդյարովը կհանդիպի ԵՀԱԿ Միսկի խմբի անդամների հետ եւ կքննարկի Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, սեպտեմբերի 2-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
Հանդիպման օրակարգի միակ հարցը եղել է մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու հունգարա-ադրբեջանական խայտառակ գործարքի արդյունքում ստեղծված իրավիճակը` ոչ միայն բանակցային ողջ գործընթացի, այլեւ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության վրա ունեցած իր բոլոր բացասական հետեւանքներով:




























