Վրաստանի նախագահ  Միխայիլ Սահակաշվիլին ուսանողների մոտ  բանակի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու  նոր առաջարկով է հանդես եկել:

Աբխազիայի սահմանին գտնվող Անակլյա ճամբարում հանդիպելով ուսանողների հետ` նա հայտնել է, որ պետական քննությունները հաջող հանձնած ցանկացած ուսանող կարող է չորսամյան պետական գրանտ ստանալ` ուսման վճարի համար: Իսկ եթե ուսանողը հաղթահարել է ամենացածր ցուցանիշը, սակայն գրանտ չի ստացել, նա կարող է չորսամյա վճարը ստանալ այն դեպքում, եթե անցնի ծառայության 12 ամիս, հայտնում է  «Գրուզիա -օնլայն»-ը

Իսկ այն դեպքում, եթե  երիտասարդը քննություններից հետո երկու տարի ծառայի բանակում, ապա պետությունը կհովանավորի ուսման ողջ ընթացքը, այդ թվում մագիստրատուրան:

Զինվորական-վերլուծական  «Արսենալ» անկախ ամսագրի գլխավոր խմբագիրը «Ազատություն» ռադիոյին հայտնել է, թե չի կարծում, որ նախագահի նախաձեռնությունը կապված է բանակ զորակոչվելու դժվարությունների հետ, քանի որ զորակոչման ծրագիրը իրականացվում է 100 տոկոսով: Ըստ նրա, այս քայլով կառավարությունը ցանկանում է բարձրացնել զինվարական ծառայության վարկանիշը, բանակի կողմը գրավել երիտասարադության առավել մտավոր եւ «առաջադեմ» հատվածին, ինչպես նաեւ օգնել  աղքատ ընտանիքների երիտասարդներին վճարել ուսման վարձը»:

 Վրաստանի բանակը հիմնականում կազմաված է պայմանագրային զիծառայողներից, ընդ որում ծատայությունը կարելի է հետաձգել` պաշտոնապես բյուջե վճարելով 2000 լարի (մոտ 1200 դոլար):