Թուրքմենիայում հանդիպում է ընթանում Ադրբեջանի, Թուրքիայի, Թուրքմենիայի էներգետիկայի նախարարների եւ եվրահանձնակատար Գյունտեր Օտտինգերի միջեւ:
Ադրբեջանի Արդյունաբերության եւ Էներգետիկայի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ազեր Մենսիմլին սեպտեմբերի 3-ին հաստատել է, որ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը Թուրքմենիա է մեկնել նախատեսված բանակցություններին մասնակցելու համար:
Ինչպես փոխանցում է թուրքական Hurryet թերթը, վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի եւ Բնական ռեսուրսների նախարար Տաներ Իլդիզին, հայտնել է, որ Թուրքմենիայում կքննարկվեն Տրանսատլանտյան խողովակաշարին (TANAP) թուքմենական գազի ավելացման ծրագիրը:
Թուրքմենական գազի տեղափոխումը Ադրբեջանական տարածքով հնարավոր կլինի Կասպից ծովի հատակով Տրասնատլատյան խողովակաշարի կառուցման դեպքում, որը նախատեսում է դեպի Եվրոպա թուրքմենական գազի արտահանում, հայտնում է «Նեֆտ Ռոսիի»-ն:
Հունիսի 26-ին Ադրբեջանը եւ Թուրքիան միջկառավարական համաձայնություն են ստորագրել Թուրքմենական գազի Տրանսատլանտյան խողովակաշարով (TANAP) արտահանման վերաբերյալ; TANAP-ի 20 տոկոս մասնաբաժինը պատկանում է թուրքական BOTAS ընկերությանը, ադրբեջանական պետական SOCAR ընկերությանը` 80 տոկոսը:




























