Հայաստանի պետեկամուտների կոմիտեն զրկվեց պետի երկու տեղակալներից:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Արտաշես Բեյբությանը եւ Ռուբիկ Քոչարյանն  ազատվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալների պաշտոններից՝ իրենց դիմումների համաձայն։