Սեպտեմբերի 1-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխել 32-ամյա Հրաչյա Մ.-ին, որը 2011 թ. ապրիլի 13-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 1-ին Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներին ներկայացել եւ Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ, որը 2011 թ. հոկտեմբերի 19-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով:




























