Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում ոստիկանության մոտ 26 սպաներ են տուժել կաթոլիկների եւ բողոքականների բախման արդյուքում:

Անկարգությունները սկսվել են այն ժամանակ, երբ ոստիկանները փորձել են խանգարել բողոքական-լոյալներին, երբ վերջիններս ցանկացել են գրոհել  Republican Flute Band կաթոլիկ երաժշտական խմբի երթը: Ամբոխին պահել ցանկացող ոստիկանական աշխատակիցների ուղղությամբ քարեր  եւ դյուրավառ շշեր են նետվել: Անկարգությունների ճնշման նպատակով կիրառվել են ջրցան մեքենաներ: Ամենաքիչը ոստիկանության երեք աշխատակից տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում  է «Ռոսբալտը»:

Ինչպես նշում է Reuters-ը, 1998 թ-ին համաձայնության ստորագրումից հետո կրոնական  հողի վրա բախումները նշանակալիորեն կրճատվել են:

Այնուհանդերձ վերջին ժամանակներս, զանգվածային հուզումները ժամանակ-ժամանակ կրկին ծագում են: