Սեպտեմբերի 1-ին, ժամը 21.30-ին, Բաշինջաղյան եւ Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել   երկու «Դեյվու»  մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով  մեկ ուղեւոր   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 1-ին, ժամը 23.00-ին, «ՎԱԶ-21063»  մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան 10-րդ փողոցում բախվել  է կայանված «ԳԱԶ-3110»  եւ  «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաների:

«ՎԱԶ-21063»-ի վարորդը  եւ   2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 18.30-ի սահմաններում,  «Մերսեդես C-200»  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի քարերին:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երեւան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «ՊԱԶ-32054» եւ «ԲՄՎ-318»  մակնիշի ավտոմեքենաներ, ապա «ԲՄՎ-318»-ը դուրս  գալով հանդիպակաց գոտի՝ բախվել է երկու «Օպել Վեկտրա»   եւ  «ԲՄՎ-520-1»  մակնիշի ավտոմեքենաների: Վթարի հետեւանքով «ԲՄՎ-318»-ի վարորդը եւ  ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.00-ին, «ՎԱԶ-2107»   մակնիշի ավտոմեքենան Երեւան-Գյումրի ճանապարհի 63-րդ կմ-ին բախվել  է առջեւից ընթացող   «ԶԻԼ-4502»-ին:

«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն