Պակիստանյան Հայբեր Փախթունխվա նահանգի վարչական կենտրոն Պեշավարե քաղաքում` ԱՄՆ-ի դեսպանատան մոտ, պայթյուն է որոտացել: Պայթուցիկով մեքենան, որը վարել է մահապարտ ահաբեկիչը,  բախվել է ամերիկյան ջիփին:

Սկզբում տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ զոհվել է 5 մարդ, որոնցից երկուսն ամերիկացիներ են եղել:

Ավելի ուշ Պակիստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հերքել է երկու ամերիկացիների զոհվելու մասին լուրը, ասելով, որ նրանք վիրավորվել են: Վիրավորվել են նաեւ պակիստանցի երկու աշխատակիցներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Տեղի ոստիկանության ներկայացուցիչը պատմել է, որ ականապատ մեքենայով մահապարտ ահաբեկիչը բախվել է ամերիկյան դեսպանատան մեքենային: Ըստ վերջին տվյալների` զոհվել է 4 մարդ, եւս 20-ը վիրավորվել են: