Նախորդ շաբաթ Վրաստանի վրա հարձակվել են Թբիլիսիի կողմից անուղղակիորեն հովանավորվող հյուսիսկովկասյան գրոհայինները եւ սեփական քաղաքացիները:

Երկրի ՆԳՆ-ն հաստատել է 11 դասալիքներից 7-ի ինքնությունը: Նրանցիցի երկուսը Վրաստանի քաղաքացիներ են եղել, հաղորդում է «Նովոստի Գռուզիա» գործակալությունը:

Ոչնչացված քաղաքացիների շարքում եղել են Վրաստանի քաղաքացիներ 1990 թվականին ծնված Ասլան Մարգոշվիլին եւ 1986 թվականին ծնված Բախաուդին Կավթարաշվիլին: 5-ը Հյուսիսային Կովկասից ՌԴ-ի քաղաքացիներ են եղել:

Վրացական հեռուստաալիքներում տեղեկություն էր հայտնվել, որ Վրաստանի տարածք նեխուժոմը ռուսական հատուկ ծառայությունների գործողությունների արդյունք էր: Իսկ Վրաստանի ՆԳՆ-ի վերջին լուրը հաստատել էր, որ երկրի տարածք էին ներխուժել  «Իմարաթ Կավկազ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները եւ սեփական քաղաքացիները: Նշենք, որ տվյալ կազմակերպության գործունեությունը  հաճախ լուսաբանվում է վրացական կենտրոնական հեռուստաալիքներով:

Վրաստանում խորհրդարանական ընտրութունները տեղի կունենան հոկտեմբերի 1-ին: Երկրում սուր պայքար է ընթանում Միխայիլ Սահակաշվիլիի իշխող «Միացյալ ազգային շարժման» եւ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի միջեւ: Ըստ տարբեր սոցհարցումների` ընդդիմադիր կոալիցիան ամբողջովին տիրապետող է խոշոր քաղաքներում` Թբիլիսիում, Քութաիսում, Ռուսթավիում, Բաթումում: