Հայաստանը պետք է դադարեցնի բանակցություններն Ադրբեջանի հետ՝ մինչեւ Ռամիլ Սաֆարովին ետ վերադարձնելը հունգարական իշխանություններին: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին հայտարարեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը; Նրա խոսքով՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցումը վաղաժամ էր, ճիշտը՝ բանակցային գործընթացի կասեցումն է:
«Դիվանագիտական հարաբերությյունների կասեցումը Հայաստանի համար բարոյական հաղթանակ էր, վախենամ՝ դա արվել է Եվրոպայի ճնշման տակ»,- ասաց Հ. Բագրատյանը: Նրա կարծիքով՝ դիվանագիտական հարաբերությունների կասեցումը ոչինչ չի տալիս, նույնիսկ վնաս է:
Հ. Բագրատյանը նաեւ ճշտեց, որ ներկայացնում է իր անձնական տեսակետը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























