Իրանի զինված ուժերը առաջիկա 2 ամսում Իրանի հյուս-արեւմտյան սահմանի երկայնքով խոշոր զորավարժություն են անցկացնելու։ Այս մասին իրանական լրատվամիջոցներին հայտնել է Իրանի իսլամանակ հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ֆարզադ Իսմաիլ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah-ը, իրանցի գեներալ Ֆարզադ Իսմաիլը հայտնել է, որ սեպտեմբերի 21-ից դեկտեմբերի 21-ը նախատեսված զորավարժությանը մասնակցելու են նաեւ հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերը։ Նա շեշտել է, թե զորավարժության առաջնային նպատակը միջուկային օբյեկտների պաշտպանության բարձրացումն է։ «Հակաօդային պաշտպանության հետ համատեղ զորավարժությանը մասնակցելու են նաեւ ռազմական օդանավերը։  Զորավարժության ընթացքում թեսթային տարբերակով նախատեսված են իրականացնել «չսպասված սցենարներ»։

Իրանական «Մեհր» լրատվական գործակալության հետ զրույցում Իրանի հյուսիս-արեւմտյան շրջանի հակաօդային պաշտպանության հրամանատար Ռեսուլ Ռեզվանի Կիան հայտնել է, թե հյուսիս-արեւմտյան սահմանի երկայնքով 300-ից ավել խրամատներում ռադարներ եւ հրթիռային համակարգեր են տեղադրել։