Oգոստոսին Ադրբեջանական Զինված ուժերը 1161 անգամ խախտել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հաստատված  հրադադարը:

Հայաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով, ադրբեջանական կողմը այդ թվում գրեթե 300 անգամ կիրառել է դիպուկահար զենք եւ 34 անգամ մեծ տրամաչափի զենք:

Անցյալ ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմից  վիրավորվել է մեկ  զինծառայող: