Սանկտ Պետերբուրգի բնակիչը հանգուցյալ կնոջ բնակարանի վերանորոգման ժամանակ մանրահատակի տակ կմախք է հայտնաբերել: Գործով զբաղվում է ոստիկանությունը, որը պետք է պարզի, թե ինչպես է կմախքը հայտնվել մանրահատակի տակ, եւ որ ամենակարեւորն է` ում է պատկանում այն:
Սարսափելի գտածոյի մասին հաղորդագրությունը ստացվել է սեպտեմբերի 2-ին` Պետերբուրգի մերձակա Պոնտոնի գյուղի 37-ամյա բնակչի կողմից: Տղամարդը տեղափոխվել է օգոստոսի 27-ին մահացած իր նախկին կնոջ բնակարան` վերանորոգելու նպատակով:
Երկսենյականոց բնակարանի սենյակներից մեկում մաքրման աշխատանքերի ժամանակ, տղամարդը փայտե հատակի տակ մարդու կմախք է հայտնաբերել: Կմախքի վրա հագուստ չի եղել:
Հայտնի է դարձել, որ բնակարանի նախկին տիրուհին բազմիցս դատված է եղել:




























