ԵՄ-ն Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանություններին կոչ է անում հայ սպայի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելու հետեւանքով երկկողմ հարաբերություններում լարվածության սրացում թույլ չտալ, գրում է «ՌԻԱ Նովոստին»` մեջբերելով ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կասյանչիչին:
«Մենք Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել հրապարակային հայտարարություններում, որպեսզի տվյալ իրավիճակում զերծ մնան որեւէ սրացումից», - Բյուսելում լրագրողներին ասել է Կասյանչիչը:
Ըստ նրա` ԵՄ-ն մտահոգված է այն հնարավոր հետեւանքների կապակցությամբ, որը ստեղծված իրավիճակը կարող է ունենալ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի համար:




























