Los Angeles Times թերթի լրագրողների ձեռքն է ընկել Մայքլ Ջեքսոնի 2009 թ-ի շրջագայության կազմակերպիչների նամակագրությունը: Այդ Էլեկտրոնային նամակներում փրոմոութերները երգչի հոգեւոր եւ ֆիզիկական առողջության մասին մտահոգություն են հայտնում:
Ուղերձներից մեկում, որը ուղարկվել է այն օրը, երբ Ջեքսոնը պատրաստվում էր Լոնդոնի ասուլիսի ժամանակ անձամբ հայտնել բեմ վերադառնալու մասին, կազմակերպիչները նրան անվանել են «Էմոցիոնալ առումով կաթվածահար ավերակ»:
«Ջեքսոնը փակվել է դիմահարդարման իր սենյակում, նա հարբած է եւ ընկճված»,-գրել է AEG համերգային ընկերության աշխատակից Ռենդի Ֆիլիփսը իր նախագահ Թիմ Լեյվեքին: ֆիլլիփսը նաեւ հայտնել է, որ փորձել է օգնել Ջեքսոնին ասուլիսից առաջ սթափվելու համար, որը նախատեսված էր 2009 թ-ի մարտի 5-ին` Լոնդոնի հարավ-արեւելքում գտնվող O2 մարզահամերգային դահլիճում:
Այդ օրը Ջեքսոնը լրագրողների եւ հարյուրավոր երկրպագուների առաջ հայտնվել է 5 րոպեով , ընդ որում նախատեսված ժամից 30 րոպե ուշացումով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնում է Los Angeles Times-ը, էլեկտրոնային նամակները, հավանաբար կկիրառվեն հաջորդ տարի կայանալիք երկու դատական հայցերի լսումների ժամանակ:
Հայցերից մեկը ներկայացրել է շրջագայությունը ապահովագրած Lloyd`s of London ընկերությունը, որը ցանկանում է զրոյացնել 17,5 միլիոն դոլարի փոխհատուցումը այն հիմնավորմամբ, որ AEG-ը կեղծ տեղեկատվություն է ներկայացրել Ջեքսոնի առողջական վիճակի եւ ելույթին` նրա պատրաստվածության վերաբերյալ:
Lloyd`s of London-ին զուգահեռաբար AEG-ի դեմ հայց են ներկայացրել նաեւ Ջեքսոնի ժառանգները, ովքեր մեղադրում են ընկերությանը այն բանում, որ վերջինս ճնշում է գործադրել երգչի վրա, որպեսզի վերջինս չհրաժարվի շրջագայություններից` ճնայած վատ ինքնազգացողությանը:
Մայքլ Ձեքսոնը մահացել է 2009 թ-ի հունիդի 25-ին` ցավազրկող դեղի` պրոպոֆոլի մեծ չափաբաժին ընդունելու պատճառով:
Անցյալ տարվա նոյեմբերին Ջեքսոնի անձնական բժիշկը` կոնրադ մյուրեյը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման` երգչի` ոչ կանխամտածված սպանության համար:
Հայցերից մեկը ներկայացրել է շրջագայությունը ապահովագրած Lloyd`s of London ընկերությունը, որը ցանկանում է զրոյացնել 17,5 միլիոն դոլարի փոխհատուցումը այն հիմնավորմամաբ, որ AEG-ն կեղծ տեղեկատվություն է ներկայացրել Ջեքսոնի առողջակլան վիճակի եւ ելույթին նրա պատրաստվածության վերաբերյալ:
Lloyd`s of London-ին զուգահեռաբար AEG-ի դեմ հայց են ներկայացրել նաեւ Ջեքսոնի ժառանգները, ովքեր մեղադրում են ընկերությանը` Ջեքսոնի նկատմամբ գործադրած ճնշումների պատճառով, որպեսզի երգիչը, չնայած վատ ինքնազգացողությանը. չհրաժարվի շրջագայություններից:
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թ-ի հունիսի 25-ին` մեծ չափաբաժնով ցավազրկող դեղ` պրոպոֆոլ ընդունելու պատճառով:
Անցյալ տարվա նոյեմբերին Ջեքսոնի անձնական բժիշկը` Կոնրադ Մյուրեյը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման երգչի` ոչ կանխամտածված սպանության համար:




























