Սաուդյան թագավորը մահմեդական կանանց իրավունքների ընդլայնման շրջանակում որոշել է  կին խորհրդականներ հավաքագրել: Այժմ միապետության Գերագույն խորհրդատվական խորհուրդը 20%-ով բաղկացած կլինի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից: 

Թագավոր Աբդալա իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդն անձամբ կընտրի իր 30 խորհրդականներին, նշում է rbc-ն: Կանայք պետք է երկու պահանջի համապատասխանեն` լինել 30 տարեկանից բարձր եւ ունենան մասնագիտական բարձր որակավորում:

Գործնականում կանայք դեռեւս չեն մասնակցի քաղաքական կյանքին, կարծում են փորձագետները: Այդպես կշարունակվի, քանի դեռ իշխանության մարմիններում կանանց ընտրում է միապետը, այլ  ոչ թե հպատակները` քվեարկության ճանապարհով:  Սակայն չի կարելի է բացառել, որ 15-20 տարի անց կարող են ի հայտ գալ նաեւ իրական ընտրական գործընթացներ:

Գերագույն խորհրդատվական խորհուրդը Սաուդյան Արաբիայում գործում է 1992 թվականից: Այն կառավարությանն առընթեր հանձնաժողով է, որը օրենսդրական-խորհրդատվական բնույթ ունի: