Հունգարիայի իշխանությունները ուժեղացրել են Բուդապեշտում Ադրբեջանի անվտանգության հսկողությունը: Նրանք վախենում են հայկական սփյուռքի հնարավոր երթերից, հայտնում է «Էխո Մոսկվին»:
Ռադիոկայանը նաեւ հայտնում է, որ դա կապված է այն հանգամանքով, որ Բաքվում ներում են շնորհել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին, ով հայ սպայի սպանության համար պետք է հունգարական մայրաքաղաքում ցմահ պատժաչափ կրեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։
Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը խզում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
Երեւանում եւ աշխարհի մի շարք քաղաքներում արդեն երկու օր է` բողոքի ակցիաներ են ընթանում:




























