Թուրքմենիայում կդադարեցվի ամերիկյան Խաղաղության կորպուսի գործունեությունը: Այս մասին հայտնում է Աշխաբադում ԱՄՆ-ի դեսպանատունը:

Դիվանագիտական ներկայացուցչության տվյալներով, ներկայումս հանրապետությունում աշխատում են 18 կամավորներ: Նրանք կավարտեն աշխատանքը սեպտեմբերի ընթացքում: Դեկտեմբերին կորպուսի Աշխաբադի գրասենյակը կփակվի:

Թե ինչ պատճառով է Թուրքմենիայում փակվում այդ նախագիծը, չի պարզաբանվում:

Խաղաղության կորպուսի կամավորները Թուրքմենիայում աշխատում են 1993 թ-ից:

«Թուրքմենիայի խրոնիկայի» տեղեկատվության համաձայն կամավորները աշխատել են դպրոցներում, բժշկական հաստատություններում, մասնակցել են բնապահպանական ծրագրերին: Ծրագիրը իշխանության ընդգծված դիմադրությանն է արժանացել: