Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության Հաքքարի նահանգի կառույցի ղեկավար Մեջիթ Թարհանը անհետացել է։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 2-ի երեկոյից սկսած իշխող կուսակցության նահանգային կառույցի ղեկավարից տեղեկություններ չունեն թե նրա ընտանիքի անդամները, թե կուսակիցները։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առթիվ՝ ուշադրություն դարձնելով այն պնդմանը, թե PKK-ն կտրել է Մեջիթ Թարհանի ճանապարհը եւ առեւանգել նրան։
Մեջիթ Թարհանի բջջային հեռախոսն ու ավտոմեքենան հայտնաբերվել է Հաքքարի շրջկենտրոնին կից գտնվող Օղուլ գյուղի մոտակայքում։




























