Ցավում եմ կատարվածի առնչությամբ եւ հուսով եմ, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի, եւ Հայաստանն ու Հունգարիան  կարող են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱՄՆ-ում Հունգարիայի նախկին դեսպան Անդրեաս Սիմիոնին` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է գնահատում Հունգարիայի կառավարության` Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու մասին որոշումը:

Նախկին դեսպանը նաեւ կարծիք հայտնեց, որ Հունգարիան կանի հնարավորը` իր գործողությունները բացատրելու համար. «Միակ բանը, որ ցանկանում եմ, մեր երկրների միջեւ հնարավորինս արագ հարաբերությունների նորմալացումն է»:

Հարցին, թե արդյոք մեծ է Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ պայմանավորվածության  մեջ տնտեսական բաղադրիչը, Սիմոնին ասաց, որ նա չի կարծում, թե Հունգարիան գործարքի է գնացել, քանի որ այն ժողովրդավարական պետություն է եւ հետեւում է միջազգային նորմերին ու օրենքներին. «Հունգարական կառավարությունը գործել է միջազգային նորմերին համապատասխան»: