ՌԴ-ի Արտաքնի գործերի նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովը եւ Մոսկվայում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը երկուշաբթի օրը քննարկել են 2004 թ-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայից Բաքու արտահանձնման եւ ներման շորհումի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ինչպես ասվում է ռուսական ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ.«Տեղի ունեցած զրույցի ընթացքում քննարկվել է այն իրավիճակը, որը ստեղծվել է ադրբեջանական եւ հունգարական իշխանությունների` ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքից հետո, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հնարավոր բացասական զարգացումների վերաբերյալ»:




























