Հունգարիան որեւէ վախենալու բան չունի ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Բաքվին հանձնելու կապակցությամբ: Հունգարիան գործել է միջազգային իրավունքի նորմերի համաձայն: Այս մասին Հունգարիայի հանրային հեռուստատեսությամբ ելույթ ունենալով հայտարարել է Հունգարիայի պետքարտուղար Պիտեր Շիյարտոն:
«Էքստրադիցիան կազմակերպվել է համաձայն ազատազրկվածների մասին ստրասբուրգյան կոնվենցիայի»,- նշել է նա: Պատասխանելով հարցին, որ Սաֆարովի կապակցությամբ Բուդապեշտն ու Բաքուն գաղտնի գործարքի են գնացել, նա ասել է, թե նման վարկածներ առաջադրողները «ֆանտաստներ» են, ոչ մի գործարք չի եղել:
TV2 հեռուստաալիքին Պիտեր Շիյատոն հայտարարել է, թե եթե Հունգարիան միջազգային բանաձեւի ինչ-որ կետ խախտած լիներ, ապա իսկական սկանդալ կառաջանար:




























