«Բոլավեն» հզոր թայֆունը, որ անցած շաբաթ մոլեգնել է Հյուսիսային Կորեայում, խլել է 48 մարդու կյանք: Ինչպես հաղորդում է հյուսիսկորեական ՑՏԱԿ գործակալությունը, եւս 50 մարդ վնասվածքներ են ստացել կամ անհետ կորած են համարվում:
Ավելի քան 21 հազար կորեացիներ զրկվել են իրենց բնակարանից: Թայֆունը ոչնչացրել է 50 հազար հեկտար ցանքատարածություններ, տուժել են ավելի քան 880 ձեռնարկություններ եւ հանրային շենքեր, այդ թվում` տասնյակ դպրոցներ եւ հիվանդանոցներ, հաղորդում է ԻԱՏՌ-ՏԱՍՍ-ը:
Հյուսիսային Կորեան այս տարի տուժել է նախ տեւական երաշտից, ապա հեղեղներից: Զոհվել է 170 մարդ, 212 հազարը մնացել են առանց տանիքի: Կարմիր խաչն օգնություն է ուղարկում տուժած շրջաններ:




























