Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 4-ից 7 ը սպասվում է  առանց տեղումների եղանակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Իսկ սեպտեմբերի  8-ին շրջանների զգալի մասում սպասվում է  կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին արեւելյան շրջաններում կլինի  2-3 մ/վրկ: Սեպտեմբերի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-ից 7-ը աստիճանաբար կբարձանա 4-6, իսկ սեպտեմբերի 8-ին կնվազի 2-4 աստիճանով:

Երեւանում`սեպտեմբերի 4-ից 7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 8-ին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 15-23 մ/վրկ: