Ես շատ էի զարմացած Հունգարիայի կառավարության որոշմամբ,  որը  ադրբեջանական կողմից Սֆարովի արտահանձնման հետ կապված երաշխիքներ չի պահանջել: Ադրբեջանում Սաֆարովը պետք է շարունակեր կրել պատիժը, ոչ թե ներման արժանանար: Այս մասին NEWS.am-ին ասաց Հունգարիայի նախկին արտգործնախարար Փեթեր Բալաշը` գնահատելով Հունգարիայի կառավարության  որոշումը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ պայմանավորվածության մեջ մեծ է տնտեսական բողադրիչը, Բալաշը նշեց, որ Հունգարիան իր վարկային հարաբերություններն ունի Եվրամիության հետ: «Հունգարիայի տնտեսության հոջող գործունեության  համար միջոցներ են հարկավոր: Հիմա լուրեր են շրջանառվում ադրբեջանական կողմից գումարային փոխհատուցման մասին, սակայն դրանք դեռ չեն հաստատվել»:

Նա կարծում է, որ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ որոշումը կայացրել են Հունգարիան ու Ադրբեջանը, սակայն «նման փխրուն հարցն առաջին հերթին պետք է համաձայնեցվեր Հայաստանի հետ»: