Ուկրաինական FEMENիստուհիների` «ողջ Ռուսաստանով մեկ խաչեր սղոցելու» կոչից մեկ շաբաթ անց Livejournal-ի ղեկավարությունը փակել է նրանց բլոգը ծայրահեղականության մեղադրանքով: Աղջիկներն այդ որոշումը բնութագրել են որպես «ԿՄ-ի դեգրադացիա»:
Live Journal-ի ղեկավարությունը ուկրաինական սկանդալային շարժման բլոգը փակելու որոշում կայացրել էր «Սղոցիր խաչերը, փրկիր Ռուսաստանը» (Cut down the crosses to save Russia) կոչի համար: Այժմ բլոգը հասանելի է միայն կարդալու համար եւ նոր գրառումներ ավելացնել հնարավոր չէ, ասվում է FEMEN-ի էջում:
«FEMEN շարժումը ափսոսանք է հայտնում «Կենդանի մատյանի» դեգրադացիայի եւ ազատության գաղափարներից հեռանալու համար»,- նշել է շարժման ներկայացուցիչը:




























