ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին Ipsos ծառայության վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքներով հավասարվել է գործող նախագահ Բարաք Օբամային պոտենցիալ ընտրողների թվով: Այժմ երկու թեկնածուին էլ աջակցում են ամերիկացիների 45 տոկոսը:
Անցած շաբաթ կայացած հարցման արդյունքում պարզվել էր, որ գործող նախագահն առաջ է չորս կետով: Ծառայությունը կարծում է, որ Օբամայի վարկանիշը կաճի դեմոկրատական կուսակցության համագումարի ընթացքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Դեմկուսի համագումարը կայանալու է սեպտեմբերի 3-ից 6-ը Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքում, եւ այնտեղ Օբամային պաշտոնապես կառաջադրեն նախագահի պաշտոնում:




























